Վրաստանի արևելքում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, – հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 00:02-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 59 կիլոմետր հեռավորության վրա՝ Դմանիսի քաղաքի մոտ գտնվող Մամիշրալի գյուղի մոտ՝ 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

2022 թվականի փետրվարին Վրաստանում գրանցվել է վերջին ժամանակների ամենաուժեղ երկրաշարժը՝ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ։