Վրաստանում մունիցիպալ տրանսպորտն ամբողջ ծավալով կսկսի աշխատել փետրվարի 8-ից: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Փետրվարի 8-ից Վրաստանում ամբողջ ծավալով կգործարկվի մունիցիպալ տրանսպորտը, ինչը նշանակում է, որ մունիցիպալ տրանսպորտը կաշխատի նաեւ Թբիլիսիում, Ռուսթավիում եւ Քութայիսում. Մետրո, ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ: Բացի այդ, նաեւ ամբողջությամբ կաշխատեն շուկաները», – հայտարարել Է Գեորգի Գախարիան: