Այսօր՝ հունվարի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4122: Ընդ որում 315-ը՝ Ախալքալաքում, 141-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 38 նոր դեպք։
Ադիգենի` 13,
Ախալցիխե` 2,
Բորժոմի` 19,
Ասպինձա` 3,
Ախալքալաք` 1 և
Նինոծմինդա` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 286 անձ:
Ախալցիխեում՝ 89,
Բորժոմիում՝ 81,
Ադիգենում՝ 34,
Ասպինձայում՝ 55,
Ախալքալաքում՝ 26,
Նինոծմինդայում՝ 1:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 0 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 81 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 14 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3734, մահվան դեպքերը՝ 43։
Այս պահի դրությամբ սպասվում է 101 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 21 անձ, ընթանում է փորձաքննություն։