Լրացավ Ջավախքի ամենատարեց բնակչի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան Սամսոն Վարդանի Հովհաննիսյաննի 106-ամյակը:

Samson Vartanich 3

Ինչպես միշտ, Սամսոն Վարդանովիչի ծննդյան օրը սեղան է գցված, բայց այս տարի նա սեղանի գլխին նստած չէ: Արդեն երկու ամիս է, ինչ 106 տարեկան կենսուրախ պապը հաճախ անկողնուց վեր չի կենում, տարիներն իրենն ասում են: Այնուամենայնիվ, նա դուրս եկավ հյուրերին ընդառաջ՝ հագնելով իր տոնական կոստյումը՝ մեդալներով, շքանշաններով, որոնք ստացել է իր կյանքի ընթացքում:

Samson vartanich 6

Ինչպես և ամեն տարի, այս տարի էլ հյուրերով լեցուն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի տունը: Այս տարի, ինչպես միշտ, մի հյուր եկավ, որին միշտ ուրախ են այս տանը: Նա Սամցխե-Ջավախքի վետերանների միության վարչության պետ Դավիթ Փեքրիշվիլին է: Նա դատարկաձեռն չէր եկել՝ Սամսոն Վարդանովիչը որպես ծննդյան օրվա նվեր ստացավ պատկերակ և գինի: Դավիթ Փեքրիշվիլուն ուղեկցում էր Ախալքալաքի սոցիալական ծառայության ղեկավար Կլիմենտ Չտչյանը, ով ասաց, որ Ախալքալաքի քաղաքապետարանը Ախալքալաքի ամենատարեց վետերանին 500 լարի է նվիրել:

Samson Vartanich 1

Հյուրերը նստեցին սեղանի շուրջ, հնչեցին շնորհավորանքներ, առողջություն և երկար կյանք մաղթեցին Երկրորդ համաշխարհային պատերազմ ապրած մարդուն, մարդուն ով զբաղեցրել է Խորհրդային Միության ժամանակ Ախալքալաքի ղեկավարության բարձր պաշտոններ, կորցրել է կնոջը, որի հետ միասին ապրել էին 70 տարի, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող որդուն…: Վետերանը շնորհակալություն հայտնեց հյուրերին` իր 106-ամյակի կապակցության՝ խմելով կոնյակը: Ինչպես ասում է, նա մուտք է գործում իր երկար ու հետաքրքիր կյանքի 107-րդ տարին:

Samson Vartanich 4