Կորոնավիրուսային հիվանդությունից ևս 20 պացիենտ է առողջացել Վրաստանում: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge:
Կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հաստատված դեպքերի քանակը կազմում է 879:
Ինչ վերաբերում է առողջացածներին, ապա համեմատած անցա օրվա հետ այսօր ապաքինվածների թիվն ավելացել է 20-ով, դառնալով՝ 724:
Միևնույն ժամանակ, արտասահմանից հայրենիք է տեղափոխվել Վրաստանի երեք քաղաքացի:
Կորոնավիրուսից երկում մահացել է 14 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 710 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 267: