Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը համալրվել է բազմաշերտ KT (համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)) սկաներային սարքով: Բազմաթիվ հետազոտություններ, որոնց համար հիվանդներին ուղղորդում էին Թբիլիսիի կլինիկաներ, արդեն կկատարվեն տեղում՝ կրճատելով հետազոտման ժամանակը և բարձրացնելով բուժման արդյունքը:

Ինչպես պարզաբանեցին Ախալքալաքի հիվանդանոցից, այս սարքը բազում առավելություններ ունի:

Ըստ սարքի բնութագրերի, այդ առավելություններն են.

· Շատ ավելի քիչ ռենտգենյան ճառագայթում է ուղղվում բուժառուի վրա

· Տվյալ սարքով հետազոտությունը շատ ավելի քիչ ժամանակում է կատարվում

· Տեղեկության մշակման ժամանակը շատ ավելի կարճ է

· Հարմար է գլխուղեղի և ամբողջ մարմնի հետազոտման համար, ներառյալ սրտի և անոթների պատկերների ձևավորումը

· Սարքը կոմպակտ է և հարմարավետ:

KT 5

Այս սարքով զննումը վճարովի է, բացառությամբ այն դեպքերի, եթե ախտորոշումը չի մարգում բժշկական ապահովագրության շրջանակներում, օրինակ՝ անհետաձգելի բուժօգնության դեպքում, կամ, երբ հիվանդը ստացիոնար բուժում է անցնում հիվանդանոցում…

kt

Սարքը կարող է ախտորոշել ոսկրային նյութափոխանակության խանգարումները: Այն նաև վիրտուալ էնդոսկոպ է: Այսինքն, հետազոտում է մարմնի խոռոչների ներքին պատերը: Այն կարող է օգտագործվել նաև մանկաբուժության մեջ:

Ուղեղային արյան հոսքի պերֆուզիայի գնահատման ծրագիր է, իշեմիայի սուր հարձակումից հետո նախատեսում է ուղեղային արյան հոսքի դինամիկայի և դիֆերենցիալ ախտորոշման քանակական անալիզ: