Ախալքալաքի Շրջանային ժողովը այսօրվա լիագումար նիստում առողջապահության, շինարարության, սպորտի ոլորտում կատարեց բյուջեի փոփոխություններ, ինչպես նաև ստեղծվեց աշխատանքային խումբ ենթակառուցվածքային աշխատանքները վերահսկելու համար:
Ախալքալաքի շրջանի բյուջեում 1.070.000 լարի չի ծախսվել, ուստի ֆինանսական փաստաթղթի փոփոխությունների միջոցով գումարը ուղղեցին այլ ծախսերի վրա: 24.000 հատկացվել է 6 տարեկանից մեծ երեխաների և թոշակառուների առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը: Ամբուլատոր բուժման դեպքում 6 տարեկանից մեծ երեխաների բուժման ծախսերի համար տեղի բյուջեից կվճարվի 20% -ը, իսկ թոշակառուների`10% -ը: Բյուջեի փոփոխությունները կգործեն այս տարվա ընթացքում: Շրջանային խորհրդի հանդիպմանը ընդունվել են նաև շինարարական աշխատանքների հետ կապված մի քանի փոփոխություններ:
Ախալքալաքի շրջանի ռեգբիի թիմի համար բյուջեից հատկացվել է 40 000 լարի :
Նիստի ժամանակ ստեղծվեց նաև 7 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը պետք է վերահսկի և մոնիտորինգ անցկացնի Ախալքալաքի շրջանում կատարվող ենթակառուցվածքային աշխատանքները: Խմբի նախագահ է ընտրվել Զաքար Զաքարյանը:
Շուշան Շիրինյան