Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 064 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վերջին 24 ժամում անցկացվել է 25 564 թեստ, այստեղից 10 888-ը՝ հակամարմինների արագ թեստով և 14 676-ը՝ «PCR»:

Դրականության ցուցանիշը. Օրական` 4,16%, վերջին 14 օրը` 4,26%, վերջին 7 օրը` 4,13%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 335 769 դեպք: Ապաքինվել է ևս 1 135 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 316 389:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 569 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 105 500 մարդ, օրական՝ 3 613:

Կարանտինային գոտիներում ունենք 99 մարդ, ստացիոնար հսկողության տակ` 4 261: