Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն խորհուրդ է տալիս քաղաքացիներին աշնանը գրիպի դեմ պատվաստվել, որպեսզի միաժամանակ երկու վիրուսով չհիվանդանան: Այս մասին նա հայտարարել է «Կվիրիս պալիտրա» թբիլիսյան հրատարակությանը տված հարցազրույցում:

Ըստ փորձագետի՝ աշնանը համաճարակաբանական իրավիճակը կարող է վատթարանալ:

«Հետևաբար, մենք մտածում ենք գրիպի դեմ ավելի շատ պատվաստանյութ գնել, որպեսզի կորոնավիրուսը և գրիպը միաժամանակ չգրոհեն: Որքան շատ մարդ հիվանդանա, այնքան ավելի կծանրաբեռնվի բժշկական համակարգը: Մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա հոգ տանել բոլորի մասին», – հայտարարել է Իմնաձեն:

Հարցին, թե արդյո՞ք գրիպի պատվաստանյութը պարտադիր կլինի, Իմնաձեն պատասխանել է, որ համաշխարհային շուկայում այդ պատվաստանյութի պակաս արդեն կա, և բացառված չէ, որ ոչ բոլորը կբավարարվեն, ովքեր ցանկանում են պատվաստվել: Այնուամենայնիվ, ռիսկային խմբերի համար, որտեղ ներառված են հղի կանայք, երեխաները և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, պատվաստանյութը հասանելի կլինի:

Իմնաձեն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի տարածման վտանգը արդիական կլինի առնվազն ևս մեկ տարի: Ըստ նրա, համաճարակի նոր ալիքի սկիզբը սպասվում է աշնան երկրորդ կեսից՝ նոյեմբերի վերջին, իսկ ձմռանը վիրուսն ավելի կակտիվանա:

Համաճարակաբանը կարծում է, որ կլինի կորոնավիրուսի բռնկման երրորդ և չորրորդ ալիք, բայց հույս ունի, որ մինչ այդ կստեղծվի պատվաստանյութ կամ արդյունավետ հակավիրուսային դեղամիջոց:

«Այն, ինչ կատարվում է այժմ Բոլնիսիի շրջանում, օրինակն է այն բանի, թե ինչ կարող է պատահել, եթե բնակիչները չհավատան կորոնավիրուսի գոյությանը և կարծեն, որ դա սովորական գրիպ է», – նշել է մասնագետը:

Երկուսն էլ՝ Խատիսսոփելին և Մուշևանին Բոլնիսիի շրջանի փոքրիկ գյուղեր են, բայց, եթե դիտարկել վիրուսի տարածումը, ապա այնտեղ գրեթե նույն բանն է տեղի ունենում, ինչը Իտալիայում», – ընդգծում է Իմնաձեն՝ այդ երկու վայրերում համաճարակային բռնկումը բացատրելիս, որտեղ ներկայումս գործում է խիստ կարանտին:

Իմնաձեն նշել է, որ Բոլնիսի կորոնավիրուսը հասել է Մառնեուլիից, և, եթե մարդիկ ադեկվատ չվերաբերվեն վարակվելու վտանգին, ապա իրավիճակը վերահսկելը շատ դժվար կլինի, քանի որ անհնար է յուրաքանչյուր քաղաքացու ոստիկանության աշխատողի նշանակել: «Մարդիկ պետք է հասկանան վտանգի ողջ էությունը և չպիտի գնան հարևանների մոտ հետևի բակի միջով, որպեսզի փողոցից տեսանելի չլինեն», – նշում է համաճարակաբանը: