Այսօր՝ հունվարի 18-ին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կորոնավարակի նոր դեպքեր չեն հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 296: Ընդ որում 322-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 2 նոր դեպք, որից մեկն Ախացիխեում, իսկ մյուսը՝ Բորժոմիում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 290 անձ. Ախալցիխեում՝ 95, Բորժոմիում՝ 122, Ադիգենում՝ 35, Ասպինձայում՝ 23, Ախալքալաքում՝ 14, Նինոծմինդայում՝ 1:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, COVID-հյուրանոցում՝ 2 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 77 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 23 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3910, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 5 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 23 անձ, ընթանում է փորձաքննություն։