Հայաստանում փետրվարի 27-ին կատարվել է 2 804 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 837 հիվանդ, գրանցվել է մահվան 12 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 832 դեպք, որոնցից 401 677 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8 088 պացիենտ:
Ընդհանուր առմամբ,կորոնավիրուսի հետևանքով 8 461 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 606 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 67 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 894 588 թեստավորում: