Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:

Նրանց փոխանցմամբ, Ամիրան Գամղրելիձեն իրեն լավ է զգում և ախտանշաններ չունի:

Ինչպես հայտարարում են կենտրոնում, Ամիրան Գամղրելիձեն շփում է ունեցել վարակակիր անձի հետ: