Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212878 դեպք, որոնցից 193360-ն` առողջացած, 4001-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 517 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել 960 067 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4 552 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Կա 1 079 առողջացած և 17 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 000 է: