Փետրվարի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 17 531 մարդ, մահացել է 38 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 314 603, այստեղից ապաքինվել է 1 089 091 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 212:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52 362 փորձարկում, այդ թվում 29 383-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 22 979-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 36.47% է, վերջին 14 օրվանը՝ 30.65%, վերջին 7 օրվանը՝ 27%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 750 288 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 443 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 850 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 962 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: