Հունիսի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 821 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 866 մարդ, մահացել է 31 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 351 249, այստեղից ապաքինվել է 335 895 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 982:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 478 փորձարկում, այդ թվում 23 864-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 614-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.13% է, վերջին 14 օրվանը՝ 2.77%, վերջին 7 օրվանը՝ 2.73%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 184 718 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 970 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 210 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 635 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: