Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 1 881-ով: Ապաքինվել է 1 515 մարդ:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 218 724: Ապաքինվել է ևս 1515 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 196 220:

Կորոնավարակից մահացել է ևս 37 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 313:

Կարանտինային ռեժիմում է 396 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 5 969 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 588-ը:

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Վրաստանում կորոնավարակի 1 972 նոր դեպք է հաստավել, ապաքինվել է 2 737 մարդ: