Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 27 նոր դեպք է հաստատվել: Տվյալները թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Համապատասխանաբար, վարակակիրների ընդհանուր քանակը կազմում է 566:

Ամբողջ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 184 պացիենտ, վեց մարդ մահացել է:

Արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի:

Կարանտինում է գտնվում 5243 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 550: