Սկսվել է մեղվաբուծական կոոպերատիվի գրանցումները «մեղվաբուծական կոոպերատիվների զարգացման համար» ծրագրի շրջանակներում, ըստ որի կոոպերատիվներին տալիս են փեթակներ 30% ինքնաֆինանսավորմամբ:
Կոոպերատիվների գրանցման ծրագրի երկրորդ փուլը սկսվել է փետրվարի 29-ին և շարունակվելու է մինչ մարտի 16-ը: Ծրագրի առաջին փուլում երեք կոոպերատիվներ Ախալքալաքի շրջանից` «Նեկտար 2015», «Փարավանի» և «Ագրոգրուպ Թոթխամ» ստացան փեթակներ:
Կոոպերատիվ «Նեկտար 2015»-ը ստացավ 100 փեթակ «Ռուտի», «Փարավանի»-ն` 35 փեթակ «Ռուտի» և 10 փեթակ «Դադանի», Կոոպերատիվ «Ագրոգրուպ Թոթխամ»-ն` 46 փեթակ «Ռուտի»: «Ռուտի» և «Դադանի» փեթակները արժեն 120 լարի, իսկ պենոպոլիստեռոլից փեթակները` 260 լարի:
Ըստ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկտվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավար` Ռամազ Գոգոլաձեի, առաջին փուլի համար գրանցվել են 7 կոոպերատիվներ, սակայն օգնություն են ստացել միայն երեքը:
«Մնացածները փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեին, սխալ էին լրացված փաստաթղթերը»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Հիշեցնենք, որ պետական ծրագրի առաջին փուլը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի մեկից:
Ծրագիրը վերաբերում է միայն կոոպերատիվներին, որոնք ունեն առնվազն 30 փեթակ: Կարող են մասնակցել ոչ միայն մեղվաբուծությամբ զբաղվող կոոպերատիվները, այլ նաև մյուսները, որոնք կանոնադրությամբ իրավունք ունեն զբաղվելու մեղվաբուծությամբ: Արժեքի 70%-ը վճարվում է պետության կողմից, իսկ 30%-ը կոոպերատիվի: Ըստ ծրագրի նախատեսվում է կրկնապատկել կոոպերատիվների փեթակների քանակը, այն կստանա այնքան, ինչքան ունի, բայց 100-ից ոչ ավելի:
Շուշան Շիրինյան
Նման նյութեր:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2020 թվականին Վրաստանում ցանվել է 101,2 հազար տոննա ցորեն, ինչը 0,6%-ով ավելին է, քան 2019-ին:
17.04.2021 | Տնտեսություն
Երեկ՝ ապրիլի 15-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի ֆերմերները բողոք են ներկայացրել Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին, որպեսզի վերջինս տեղեկությունը փոխանցի Վրաստանի կառավարությանը: Ֆերմերները հույս ունեն կարտոֆիլի…
16.04.2021 | Հասարակություն
«EastFruit»-ի վերլուծաբանների վրացական թիմը ուշադրություն է հրավիրում վրացական կարտոֆիլի շուկայում այս սեզոնին ոչ բնորոշ իրավիճակի վրա: Ջերմոցներից վաղահաս կամ «երիտասարդ» կարտոֆիլի առաջին խմբաքանակը արդեն հայտնվել…
14.04.2021 | Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Պատվիրակության կազմում են Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Հայաստանի խաղողագործության…
07.04.2021 | Քաղաքականություն
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունից պատասխանել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նամակին, որում խնդրվում էր օգնել Ջավախքի ֆերմերներին իրացնել կարտոֆիլը:
07.04.2021 | Տնտեսություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի իրացումը դարձել է ոչ միայն հողագործների, այլեւ ինքնակառավարման ղեկավարության հիմնական խնդիրը: Շուտով կսկսվեն գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, իսկ կարտոֆիլի նախորդ տարվա բերքը դեռ…
06.04.2021 | Տնտեսություն
Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Վրաստանում կիրականացվի գյուղատնտեսական նոր ծրագիր: Ծրագիրը նախատեսված է 2022-2025 թվականների համար, տարեկան բյուջեն կազմում է 10 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է…
01.04.2021 | Տնտեսություն
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) հինգ տարվա ընթացքում Վրաստան է ուղղել 65 միլիոն լարիի ներդրումներ՝ «Գյուղատնտեսության այժմեականացում, շուկաների հասանելիություն և ճկունություն» (AMMAR) ծրագրի շրջանակներում: Այս…
05.03.2021 | Հասարակություն