Մուրջախեթ գյուղի բնակիչ Ենոք Բաբաջանյանը նորարարական ջերմոց է կառուցել, որտեղ երեք տարի է լոլիկ է աճեցնում։ Նա գոհ է արդյունքներից ու այս տարի ջերմոցում սկսել է փորձեր կատարել։ Ենոքը հրաժարվել է կենսագազից և հեղուկ գազից, իսկ տունը և ջերմոցային տնտեսությունն ամբողջությամբ տեղափոխել է էլեկտրականության վրա:

Արդեն երրորդ տարին է, ինչ Ենոք Բաբաջանյանը լոլիկ է աճեցնում իր 200 քառ/մ-ոց ջերմոցում։ Մեկ տարվա ընթացքում գործարարը ստանում է 4-4,5 տոննա բերք և 8000 լարի մաքուր շահույթ։

Ջերմոցը նորարարական է և արտադրում է էլեկտրաէներգիա, որի մի մասը Ենոքը վաճառում է էներգաբաշխիչ ընկերությանը։ Նա նաև, կենցաղային օգտագործման համար, արտադրում է կենսագազ։

Գործարարը ջերմոցը կառուցել է 2020 թվականին՝ ENPARD-2 ծրագրով, Տեղական զարգացման խմբի (LAG) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 50 000 լարի, որից 35%-ը ինքնաֆինանսավորումն է, իսկ հիմնական մասը՝ 65%-ը՝ դրամաշնորհը։

LAG ծրագրով գնված էլեկտրակայանը արտադրում է 5 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

solnechnaya syanciya

Ենոքն անցյալ տարի մասնակցում է UNDP -ի ծրագրին, շահում դրամաշնորհ, և տեղակայում 10 կՎտժ էներգիա արտադրող եւս մեկ արեւային կայան:

solnechnaya stanciya

Այս տարի գործարարը սկսել է փորձարկումներ կատարել՝ նա իր տունն ու ջերմոցն ամբողջ տարվա կտրվածքով դարձրել է արևային կայաններից ստացվող էլեկտրաէներգիայով աշխատելու ռեժիմով։

Ենոքն ամառվա ընթացքում իր երկու կայաններից արտադրված էլեկտրաէներգիան վաճառում է էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությանը, իսկ ձմռանը գնում է ։

«Ես ընդհանրապես հոսանքի համար չեմ վճարում, ընդհակառակը, իրենք (խմբ. էլեկտրական ընկերությունը) են ինձ պարտք, անցյալ տարվանից 900 լարի են պարտք, այս տարի միայն մեկ կայանից 600 լարի են պարտք, հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարի ոչ հոսանքի համար եմ վճարելու, ոչ էլ գազի համար: Ես ջեռուցումը գազից տեղափոխել եմ հոսանքի, ձմռանը մի ամիս փորձարկեցի: Հիմա ես կուտակում եմ, արդեն 6000 կՎտ հոսանք կա, մինչև ջեռուցման սեզոնը սկսվի, ես կկուտակեմ 18 000 կՎտ, փորձարկման ժամանակ ամսական ծախսել եմ 300 կՎտ էներգիա: Երկու արևային կայանները միասին, կախված ամսից, արտադրում են 4000 կՎտ էլեկտրաէներգիա»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Նա Էլեկտրաէներգիան վաճառում է մեկ կիլովատը 11,9 թեթրիով, իսկ գնում է մոտ 22 թեթրիով։

Ենոք Բաբաջանյանը երկու տարի կենսագազ է արտադրել, սակայն այս տարի որոշել է հրաժարվել դրանից։ Նա աննպատակահարմար է համարում կենսագազի արտադրությունը:

«Բիոսարքն արդյունք տալիս է, ուղղակի շատ աշխատատար աշխատանք է, շատ ժամանակ է պահանջում, տան գազի ծախսը ամսական 30-40 լարի է, բիոսարքից օգտվելու դեպքում պետք է անընդհատ աշխատել, այնպես չէ, որ ամեն ինչ լցնես ու վերջ, հետո միևնույն է հոտ կա և այլ անհարմարություններ: Ես կարողացա ստանալ բիոգազ, ստացա և օգտագործեցի, բայց հիմա հրաժարվում եմ, որովհետև դա նպատակահարմար չեմ համարում: Այնտեղ, որտեղ գազ կա, ցանկալի է գազ օգտագործել: Բիոսարքից ստացված գազի 30 տոկոսը ծախսվում է իր վրա, որպեսզի տաքանա»,- պարզաբանում է նա։

Ենոքը գոհ է արդյունքներից, ջերմոցային տնտեսությունը համարում է եկամտաբեր բիզնես և մտադիր է ընդլայնվել, ցանկանում էր ընդլայնվել դրամաշնորհով, բայց չստացվեց։ Այժմ նա նախատեսում է սեփական միջոցներով ընդլայնվել, եւս մեկ ջերմոց կառուցել ու վարունգ աճեցնել։

Այս տարի Ենոքը փորձնական կարգով տնկել է «Մամլուկ» տեսակի վարունգի սածիլներ ու բերք է ստացել։

xiar

Ենոքի փորձարկումներից մեկն այն է, որ ջերմոցի առաստաղում, ջերմաստիճանը կարգավորելու համար, նա անցկացրել է երկրորդ ցելոֆանե ծածկը։

«Երկրորդ ցելոֆանը նրա համար է, որ լոլիկը «չվառվի» արևից: Բարձր ջերմաստիճանի դեպքում բերքը «եռում» է, ուստի ես անցկացրեցի երկրորդ ծածկաշերտը, որը կլանում է արևի ջերմության 40%-ը»,- ասում է Ենոք Բաբաջանյանը:

pomidori

Այս տարի Ենոք Բաբաջանյանը լոլիկը ցանել է սովորականից մի փոքր ուշ, որպեսզի աշնան կողմերն այն հասունանա, երբ լոլիկի գինը բարձր է։ Ենոքը լոլիկի մշակման մեջ քիմիական նյութեր չի օգտագործում։ Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, նա տնկել է «Բելֆորդ» սորտը և փորձնական՝ վարդագույն սորտը։

pomidor

«Անցած տարիներին այս ամսին ես արդեն լոլիկը վաճառում էի, այս տարի ուշ եմ ցանել, հիմա լոլիկի գինը ցածր է, իսկ հոկտեմբերին, նոր տարվա մոտ, թանկանում է, կարժենա մոտ 3 լարի, իսկ իմ բերքն էլ այդ ժամանակ նոր կհասունանա»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Գործարարի լոլիկի գնորդները սրճարաններն ու շաուրմայանոցներն են։ Գնորդների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր գալիս են և իրենք են հավաքում բերքը, նրանց համար դա յուրահատուկ գործընթաց է։

Ենոք Բաբաջանյանը գոհ է, հպարտորեն պատմում և ցույց է տալիս իր բիզնեսը բոլորին, որը վերածել է հոբբիի: Նա օրինակ է ծառայում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող շատ սկսնակ ֆերմերների:

Երեքը մեկում. Ջավախքի նորարարական առաջին ջերմոցը

Նորարարական ջերմոց Ախալքալաքում. բիզնեսի ընդլայնում