Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 613: Ընդ որում 282-ը՝ Ախալքալաքում, 132-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 39 նոր դեպք։

Ադիգենի` 6,
Ախալցիխե` 9,
Բորժոմի` 21,
Ասպինձա` 3,
Ախալքալաքում և Նինոծմինդայում դեպքեր չի գրանցվել։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 091 անձ:

Ախալցիխեում՝ 278,
Բորժոմիում՝ 278,
Ադիգենում՝ 269,
Ասպինձայում՝ 126,
Ախալքալաքում՝ 130,
Նինոծմինդայում՝ 10:

Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։

COVID հյուրանոցում՝ 71 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 146 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 138 մարդ, գրանցվել է մահվան երկու դեպք։ Բորժոմի մունիցիպալիտետում, մահացել է 60 տարեկան մի տղամարդ և Ախալցիխեյի մունիցիպալիտետում 82 տարեկան մի կին։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 758, մահվան դեպքերը՝ 37։

Այս պահի դրությամբ սպասվում է 127 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 88 անձ, ընթանում է փորձաքննություն։