Դեկտեմբերի 29-ին Ախալքալաքի №1 նախկին զինվորական ավանում տեղի ունեցավ Ամանորի նախօրեին նշանակված համերգներից հերթականը:
Համերգի ընթացքում համարներով ներկայացան «Ջավախք» և «Վաչիան» պարային համույթները, Ախալքալաքի աշուղական դպրոցի մենակատարները և անհատ կատարողներ։
Համերգին ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, մանուկներ ու մեծեր:
Հաջորդ համերգը կայանալու է դեկտեմբերի 31֊ին ժամը 19:00-ին Ախալքալաքի մշակույթի տան դիմաց:
Արթուր Մոսոյան