Ախալքալաքի Աղմաշենեբելիի փողոցում ջրագծի վթարի պատճառով խմելու ջուրը լցվում է հարակից տների բակեր: Վթարը վերացնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, պատասխանատուները խոստանում են հնարավորինս արագ վերացնել վթարը:

Այս փողոցի բնակիչների խոսքերով, վթարը տեղի է ունեցել 2-3 օր առաջ, նրանք բողոքում են, որ ջուրը լցվում է իրենց նկուղները:

1

Ըստ Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանի՝ իրենք տեղյակ են վթարի մասին, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ կվերացվի այն:

«Մենք արդեն աշխատում ենք վթարը վերացնելու ուղղությամբ, կփորձենք հնարավորինս շուտ լուծել խնդիրը», – ասում է նա: