Վրաստանի նոր գումարման խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կփակի աշնանային նստաշրջանը և կշարունակի աշխատել արտահերթ նստաշրջանների ձևաչափով:
Կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը փակվում է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը:
Այսօր խորհրդարանում նշանակված է կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստ: Այսօր տեղի կունենա նաեւ բյուրոյի նիստ:
Մինչև դեկտեմբերի վերջ խորհրդարանն իր վստահությունը կհայտնի նախարարների կաբինետին և կընդունի 2021 թվականի պետական բյուջեն, որը տեղի կունենա արտահերթ նստաշրջանի ժամանակ: