Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել «Ախալի» («Նոր») կուսակցության ներկայացումը։

Դրանում միավորվել են երկու մարդկանց թիմեր, որոնք նախկինում Սաակաշվիլիի մերձավոր շրջապատի մաս էին կազմում՝ «Մթավարի»-ի հիմնադիր Նիկա Գվարամիայի և ՄԱՇ-ի նախկին առաջնորդ Նիկա Մելիայի թիմերը:

Երկուսն էլ հայտարարել են, որ բոլոր կադրային փոփոխություններից հետո իրենք նույն ուղու վրա չեն ՄԱՇ ներկայիս ղեկավարության հետ, թեև կուսակցությունների արտաքին նպատակները համընկնում են։

Ավելի վաղ «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ «Ազգային շարժման» կլոններ ստեղծելու փորձերը «միշտ անհաջողությամբ են ավարտվել»։

Այս զգուշացումը չկանգնեցրեց Մելիային և Գվարամիային։ «Ախալի» կուսակցությունը հայտարարված է եվրոպամետ, ընտրություններին մասնակցելու է 4-րդ համարի ներքո, գույները՝ կանաչ, նարնջագույն, սպիտակ։

Նոր կուսակցության հիմնադիր համագումարի ամսաթիվը հայտնի կդառնա շուտով։

«Այսօր մենք հաստատում ենք, որ ձեռք է բերվել մարդկանց միասնությունը, որին միավորում է առաջին հերթին ապագան և մեր ընդհանուր նպատակը՝ հաղթանակը, այլ ոչ թե վրեժը։ Մեր նպատակը նորարարությունն է, մեր նպատակը նոր բան փնտրելն է, այլ ոչ թե անցյալին համակերպվելը …»,- ասել է Նիկա Մելիան։