Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Սննդի ազգային գործակալության մասնագետները Վրաստանի ողջ տարածքում ստուգել են ավելի քան երեք հազար սննդի ձեռնարկություն։ Խախտումների համար տուգանվել է 82 ընկերություն։
Սանիտարական չափանիշներին չհամապատասխանողների թվում են կիսաֆաբրիկատների, կաթնամթերքի, ձկնամթերքի և մսամթերքի արտադրողները, մսի վերամշակման գործարանները, դպրոցները և մանկապարտեզները, խանութներն ու մեծածախ պահեստները, սրճարանները և ռեստորանները:
Խախտումների մեծ մասը կապված է առանց սանիտարական ցուցումների մսի իրացման, տարածքների վատ մաքրման և ախտահանման, արտադրանքի ջերմաստիճանի և պահպանման պայմանների խախտման, սառնարաններում կոնդենսացիայի առկայության հետ։