Համակարգող խորհրդի այսօրվա որոշման համաձայն՝ հունիսի 1-ից, հանգստյան օրերին սննդի օբյեկտների համար գործող սահմանափակումներն ամբողջությամբ չեղարկվում են: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործող շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:

Նրա խոսքով, ռեստորանները կկարողանան հյուրեր ընդունել նույնիսկ ներսում՝ փակ տարածքում:

«Դա նշանակում է, որ նրանք կկարողանան հյուրեր ընդունել նույնիսկ փակ տարածքում», – ասել է Ղիբրաձեն:

Հարկ է նշել, որ հարսանիքների, հոգեհացերի և բանկետների հետ կապված սոցիալական միջոցառումների անցկացման սահմանափակումը դեռ ուժի մեջ է: