Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 1 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 574: Ընդ որում 282-ը՝ Ախալքալաքում, 132-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 55 նոր դեպք։
Ադիգենի` 3,
Ախալցիխե` 21,
Բորժոմի` 28,
Ասպինձա` 2,
Ախալքալաք՝ 1 և Նինոծմինդայում դեպքեր չի գրանցվել։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 096 անձ:
Ախալցիխեում՝ 319,
Բորժոմիում՝ 244,
Ադիգենում՝ 272,
Ասպինձայում՝ 127,
Ախալքալաքում՝ 127,
Նինոծմինդայում՝ 7:
Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 80 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 148 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 62 մարդ, գրանցվել է մահվան մեկ դեպք Բորժոմի մունիցիպալիտետում, մահացել է 86 տարեկան մի տղամարդ։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 620, մահվան դեպքերը՝ 35։
Այս պահի դրությամբ սպասվում է 131 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 83 անձ, ընթանում է փորձաքննություն։