Հայտի են «Մանկական հայացք» ֆոտոմրցույթի արդյունքները, որն անցկացվում էր մեր Instagram-ի էջում:
Այսօր ամփոփվեցին «Մանկական հայացք» մրցույթի արդյունքները: Մրցույթի արդյունքում Instagram-ում ամենաշատ լայք (հավանել) է հավաքել 177 համարի լուսանկարը:
Մեր կողմից ստուգվել են բոլոր լուսանկարները, որոնք լայքեր են հավաքել և արդյունքում որոշ լուսանկարներ լայքերի մրցույթից բացառել ենք, բայց այդ լուսանկարները մասնակցել են մյուս երկու անվանակարգերում:
«Լավագույն լուսանկար» անվանակարգում ժյուրիի անդամների մեծ մասի ձայներով հաղթել է 62 համարի լուսանկարը:
Իսկ «Կրեատիվ միտք» անվանակարգում ժյուրին նախապատվությունը տվել է 67 համարի լուսանկարին:
Մրցույթի հաղթողներին խնդրում ենք գրել մեզ և ստանալ նվերները: