Այսօր՝ փետրվարի 14-ին, Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) հայտնաբերել է կորոնավիրուսային վարակի 8 նոր դեպք։ Համաճարակաբանների գնահատմամբ՝ մունիցիպալիտետում համաճարակը գնալով անկում է ապրում։
ՀԱԿ-ն այսօր կատարել է 215 կորոնավիրուսային թեստ, այդ թվում՝ 207 արագ հակամարմինների արագ թեստ և 30 PCR: Եթե հաշվենք դրականության գործակիցը, ապա կատարված 215 թեստից 8 դեպքը 4% վարակման ցուցանիշ է: Սա համեմատաբար ցածր ցուցանիշ է՝ ելնելով այն հանգամանքից, որ մի քանի օր առաջ դրականության ցուցանիշը ֆիքսվել էր 25-35 տոկոսի սահմաններում։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում համակարծիք են, որ մունիցիպալիտետում համաճարակը թուլանում է: