Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 339: Ընդ որում 268-ը՝ Ախալքալաքում, 129-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 43 նոր դեպք։
Ադիգենի` 2,
Ախալցիխե` 7,
Բորժոմի` 26,
Ասպինձա` 4,
Ախալքալաք՝ 4, իսկ Նինոծմինդայում այսօր նոր դեպքեր չեն հաստատվել։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 291 անձ:
Ախալցիխեում՝ 380,
Բորժոմիում՝ 324,
Ադիգենում՝ 281,
Ասպինձայում՝ 174,
Ախալքալաքում՝ 124,
Նինոծմինդայում՝ 8:
Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 80 մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 58 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 390, մահվան դեպքերը՝ 30։
Այս պահի դրությամբ սպասվում է 154 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 109 անձ, ընթանում է փորձաքննություն։