Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք: Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Հետևաբար, մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 864 դեպք: Սրա հետ մեկտեղ, մեկով ավելացել է առողջացածների թիվը և հասել 703-ի:
Բացի այդ, stopcov.ge կայքի փոխանցմամբ, բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է ժամանել երեք քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 14 վարակակիր:
Կարանտինային ռեժիմում է գտնվում 3 026, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 297 մարդ: