Հայաստանում հունվարի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 347 785-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 168-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 1 դեպք է գրանցվել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 020 դեպք կա, այլ պատճառով՝ 1 516։
Ապաքինվել է ևս 46 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333 655 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 594 է։
Ընդհանուր առմամբ 2 644 655 թեստ է արվել, մեկ օրում` 4 040։