Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 216 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 135 584 դեպք: Ապաքինվել է ևս 3 937 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 135 584:
Կորոնավարակից մահացել է ևս 37 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 267:
Կարանտինային ռեժիմում է 2 104 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 383 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 857-ը:
Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: