Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, երկրում կորոնավիրուսային պատվաստումների ակտիվությունը աստիճանաբար աճում է, այդ պատճառով անհրաժեշտ է մոբիլիզացնել պատվաստանյութերի պաշարները:

Ինչպես Գամղրելիձեն հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում, հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, երկիրը կստանա մինչև կես միլիոն Sinopharm պատվաստանյութի դեղաչափ, իսկ երրորդ եռամսյակում սպասվում է Pfizer պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ:

Խոսելով պատվաստանյութերի մոբիլիզացման մասին՝ Գամղրելիձեն նաև ասել է, որ «Կովաքսից» հաստատել են, որ երրորդ եռամսյակում Վրաստանը կստանա Novovax պատվաստանյութի մինչև 700 000 դեղաչափ և Johnson & Johnson պատվաստանյութի շուրջ 130 000 դեղաչափ:

«Երկրում պատվաստումների ինտենսիվությունն աստիճանաբար աճում է: Ներկայումս մենք ունենք պատվաստանյութի մինչև 160 000 դեղաչափ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պատվաստման համար: Գիտեք, որ սպասվում է, և արդեն հստակեցվել է, որ հունիսի վերջ, հուլիսի սկիզբ, երկիրը կստանա մինչև կես միլիոն Sinopharm պատվաստանյութ, իսկ երրորդ եռամսյակում սպասվում է Pfizer-ի մեկ միլիոն դեղաչափ: «Կովաքսից» հաստատել են, որ երրորդ եռամսյակում Վրաստանը կստանա Novovax պատվաստանյութի մինչև 700 000 դոզա և Johnson & Johnson պատվաստանյութի շուրջ 130 000 դեղաչափ», – նշել է Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, երրորդ եռամսյակում երկիրը կունենա պատվաստանյութերի մեծ պաշար, ինչը հնարավորություն կտա նշված ժամանակահատվածում սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներ:

«Հետևաբար, երրորդ եռամսյակում սահմանվում է ինտենսիվ կամ զանգվածային պատվաստումներ, օրական պետք է պատվաստվի մոտ 15 000-16 000 մարդ: Միևնույն ժամանակ, երկիրը պատրաստվում է բարելավել ենթակառուցվածքները», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: