Հոկտեմբերի 21-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 351 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 21 208 դեպք:
Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 9 003։
Կորոնավարակի հետևանքով մահացել է 172 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6 462 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 3 071 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: