Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի, «ազնիվ միջնորդի» և տարածաշրջանի ապակայունացման գործում Ռուսաստանի դերի մասին Jnews-ը զրուցել է վրացի փորձագետ, քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։

Վերջերս մեր տարածաշրջանում ամեն ինչ կտրուկ փոխվել է, պատերազմ է Վրաստանի հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներկայիս պատերազմը տարբերվում է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից, քանի որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, փոխվել են երաշխավորները, ՀԱՊԿ-ը վերջապես ցույց տվեց իր անկարողությունը: ԱՄՆ-ն իր ակտիվ դերը ստանձնեց որպես խաղաղարար: Ռուսաստանը գործնականում Հայաստանը հանձնեց Ադրբեջանին և Թուրքիային։ Ինչպե՞ս հասկանալ Հարավային Կովկասի ներկայիս աշխարհաքաղաքականությունը:

– Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա պետք է լավ հասկանալ, որ այս երկրների միջև պատերազմ է ընթանում։ Դա կարելի է անվանել 44-օրյա պատերազմ, 5-օրյա պատերազմ՝ սրանք բոլորը մի պատերազմի մաս են, սա մի պատերազմի ռազմական գործողությունների էսկալացիա է։ Ենթադրվում է, որ պատերազմն ընթանում էր հանուն Ղարաբաղի, բայց սա միայն հանուն Ղարաբաղի պատերազմ չէ, դա պատերազմ է, որը սկսվել է ԽՍՀՄ շրջանակներում, մինչ Հայաստանի և Ադրբեջանի որպես անկախ պետություններ կազմավորումից շատ ավելի առաջ։ Դե, պաշտոնապես շարունակվեց արդեն դրանից հետո: Հիմա Ուկրաինայում պատերազմ է, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության համակարգային թուլացումն է տեղի ունենում։ Այսպես թե այնպես, Հարավային Կովկասում կար ուժերի հավասարակշռություն, և հենց Ռուսաստանն էր ապահովում ուժերի այդ հավասարակշռությունը։ Այսինքն՝ Մոսկվայում էին որոշում, թե որտեղ են լինելու այս կամ այն զորքերը, ում վերահսկողության տակ են լինելու որոշակի տարածքները։ Հարավային Կովկասի երկրների՝ առանց Մոսկվայի համաձայնության, ինչ-որ բան այլ կերպ անելու ցանկացած փորձ խստորեն ճնշվել է։ Օրինակ՝ 2008թ.-ը: Ի՞նչ է տեղի ունենում հիմա, փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի սրումը։ Երրորդ համաշխարհային պատերազմը, ըստ ամենայնի, չսկսվեց, բայց սկսելու մեծ հեռանկար ունի։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի Դաշնությունը, այն իրականում փոքրացած չափերով Խորհրդային Միությունն է: Պետք է լավ հասկանալ, որ 1992 թվականին ԽՍՀՄ-ը չի փլուզվել ու չի ավարտվել։ Այն պարզապես փոքրացել է չափերով: Սա չէին հասկանում ո՛չ Արևմուտքում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ նույնիսկ մեր երկրներում։ Բոլորն ասում էին, որ Արևմուտքը հաղթել է Սառը պատերազմում, դա այդպես չէ: Խորհրդային ժառանգության համար պատերազմը շարունակվում է ծայրամասերում։ (…) Ռուսաստանը 2014-ի վերջին արդեն Ուկրաինայում թուլացել էր, շատերը մոռանում են Ղրիմի պատճառով պատժամիջոցների մասին: Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի տարածքում հայտնվեց նոր խաղացող՝ Թուրքիան, ևս մեկ խաղացող Իրանը, առնվազն հայտարարեց, որ ինքն այստեղ է։ Բայց եկեք տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում մեզ մոտ: Վերջին հաշվով, պատերազմը չավարտվեց 2020 թվականին: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ճիշտ է ասում, որ Ադրբեջանի նպատակը հաղթելն է, բայց Ադրբեջանի համար այս պատերազմում հաղթանակը Ղարաբաղի վրա լիակատար վերահսկողություն հաստատելն է։ Հիմա, ինչ վերաբերում է Հայաստանի նպատակին, իհարկե, չթողնել, որ Ադրբեջանը հաղթի։

Փելոսիի այցը Հայաստան՝ ի՞նչ էր դա նշանակում: Հայաստանը փոխու՞մ է իր արտաքին քաղաքական ուղղությունը։ Կարո՞ղ ենք ասել, որ ՇՀԿ-ի գագաթնաժողովում փոփոխություններ են եղել նաև աշխարհի բևեռացման հարցում։

– Նախ ասեմ, որ ՇՀԿ-ն քաղաքական ակումբ է և ուրիշ ոչինչ։ Ռուսաստանն այլևս որևէ նավակ չունի: ՇՀԿ-ն ցույց տվեց, որ Ռուսաստանը մեկուսացված է, և սա փետրվարի 24-ի արդյունքը չէ, սա Խարկովի հարձակման արդյունքն է, երբ ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ Ռուսաստանը ոչ միայն կարող է պարտվել, այլև պարտվելու է։ Որ Ռուսաստանը պարտվում է Արեւմուտքի հետ մրցակցության մեջ։ Գլխավոր խնդիրը, ես կարծում եմ, Հայաստանի իշխանությունների առջեւ է կանգնած։ Ինչպես Ռուսաստանը փոխարինել Արեւմուտքով, որպեսզի անվտանգությունը երաշխավորված չլինի Ռուսաստանի կողմից։ Այսօր այն դեռ մնում է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ինչպես էլ չմեկնաբանես, դա այդպես է: Վատ երաշխավոր է, չի աշխատում երաշխավորը: Եվ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը պետք է պատերազմեր ինչ-որ մեկի հետ։ Պարզապես երաշխավոր է, խաղաղություն, խաղաղության համաձայնության ձեռքբերում չցանկացողը երաշխավոր չէ, այլ սադրիչ է: ԱՄՆ-ը երբեք չի լինի, ասենք, երկրի վրա: Եթե ինչ-որ մեկը ենթադրում է, որ նրանք այստեղ ինչ-որ բազաներ կկառուցեն։ Ոչ: Բայց ԱՄՆ-ն բավական ռեսուրս ունի «ազնիվ միջնորդ» լինելու համար, դիվանագիտության մեջ նման արտահայտություն կա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եթե ԱՄՆ-ին պետք լինի պատերազմ Հարավային Կովկասում, բոլորը բոլորի դեմ, մենք այդ պատերազմն այստեղ կստանանք, բայց իրերի տրամաբանությամբ, դա նրանց հարկավոր չէ։ Իրերի տրամաբանությամբ՝ այստեղ նրանց պետք է ձեռնտու լինի խաղաղությունը, կայունությունը, հանգստությունը։ Ես հասկանում եմ, որ հայերն ու ադրբեջանցիներն առնվազն մեկ սերունդ, գուցե և ավելի քիչ, ընկերություն չեն անելու։ Բայց փոխշահավետ հարաբերություններ հաստատել, իրար վրա չկրակել կարելի է։ Շահավետ է երկու կողմերի համար էլ: Անկեղծ ասեմ, ես կողմնակից եմ, որ ոչ ոք չմիջամտի։ Որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը Թբիլիսիում նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Իրականում տեղը կարևոր չէ, ցանկացած վայրում։ Որովհետեւ այս իրավիճակը վնասում է երկու կողմերին էլ։

ԱՄՆ-ի կողմից քննադատությունը Ադրբեջանի պահվածքի նկատմամբ: Դա որևէ նշանակություն ունի՞։

– Փելոսին բացարձակ ազդանշան տվեց, որ ԱՄՆ-ն առաջին հերթին պատրաստ է լինել «ազնիվ միջնորդ», ԱՄՆ-ը թույլ չի տա խախտել որևէ միջազգային իրավունք և միջազգայնորեն ընդունված սահմաններ՝ սա երկու։ Եվ երրորդը, որ ԱՄՆ-ն, առհասարակ, պատրաստ է մասնակցել տարածաշրջանի գործերին, բայց խնդիրն այն չէ, որ տեղը զբաղված է։ Եթե տեղն ազատվի, հարց է առաջանում՝ ինչպես դա պիտի ազատվի։

Եթե Ուկրաինան հաղթի պատերազմում, Ռուսաստանը կզիջի՞ իր տեղը տարածաշրջանում:

Մինչ այդ, կարծում եմ, չի կարելի սպասել: Որովհետև, ինչպես ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Ռուսաստանը վաղուց ոչ մի լավ բան չի կարողանում անել, բայց զզվելի արարքներ՝ անթիվ-անհամար։

Ի՞նչ կարող է անել Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար:

– Վրաստանն այս պահին կարող է ընձեռել ամենահարմարավետ պայմանները, որպեսզի երկկողմ բանակցությունների ժամանակ կողմերին ոչինչ չխանգարի։ Սուրճ, թեյ պատրաստել և հանգիստ փակել դուռն իր հետևից։ Վրաստանը չի կարող լինել ոչ միջնորդ, ոչ էլ ազնիվ միջնորդ, որովհետև Վրաստանը չունի բավարար ռեսուրսներ՝ ազդելու Հայաստանի և Ադրբեջանի վրա, ստիպելու կողմերին կատարել պայմանավորվածությունները, դե, այդպիսի հնարավորություններ չկան։ Չափազանց «կոմպակտ» երկիր է: Բայց Վրաստանի դերը կարող է նշանակալից լինել խաղաղության պայմանագրի կնքումից, հենց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումից հետո։

Ադրբեջանը, փաստացի, պատրաստ չէ խաղաղ գոյակցությանը, և հենց Ադրբեջանն է այս պահի դրությամբ ագրեսիվ քայլերի դիմում։ Որքանո՞վ է այժմ ձեռնտու խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի համար։

– 2020 թվականից Ադրբեջանը չի էլ կասկածում, որ այս պատերազմում ավելի ուժեղ է։ Ալիեւը Էրդողանի հետ նույն պահունակում է, բայց ոչ Պուտինի հետ: Պուտինի հետ այսօր ոչ ոք նույն պահունակում չէ: Իհարկե, Ադրբեջանի շահերից չի բխում բանակցելը, բնական է։ Ադրբեջանը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղին ինքնավարությանը կարգավիճակ տալ: Իսկ որպեսզի Ալիեւը հանգիստ թողնի Հայաստանի տարածքները, դրա համար պետք է հաշտության պայմանագիր կնքել, բայց նրանք չեն կնքում խաղաղության պայմանագիր։ Որովհետև միջնորդը Ռուսաստանն է, քանի դեռ միջնորդը Ռուսաստանն է, խաղաղության պայմանագիր չի կնքվի։ Այս ամենի հետ միասին, Փելոսիի այցը ցույց տվեց, որ Հայաստանն ունի տարբերակ, որ Արևմուտքը թույլ չի տա գործողություններ իր դեմ։ Դա իսկապես այդպես է: