Ֆուտբոլային թիմ «Գանձան» պարտության է մատնել «Ախալցիխեին» և դարձել «Սիրողական լիգայի» տարածաշրջանային առաջնության հաղթող՝ այդպիսով Թբիլիսիում խաղալու եզակի հնարավորություն է ստացել:
Մենք կապ հաստատեցինք «Գանձա» թիմի ֆուտբոլիստի հետ և պարզեցինք, որ Թբիլիսիում առաջին հանդիպումը թիմն անցկացրել է նոյեմբերի 22-ին, որտեղ նրանք 1:7 հաշվով պարտվել են «Աբխազիային» և դուրս մնացել մրցաշարից: Հարկ է նշել, որ մրցակիցը ուժեղ էր, դե իսկ ֆինանսների հետ էլ ամեն ինչ կարգին է: Ի տարբերություն «Գանձայի», «Աբխազիան» շատ հովանավորներ ունի: