Երեկ Հայաստանի Դինամո մարզադշտում կայացել է «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևի Վրաստանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի մարզիկների հանդիպումը, որտեղ Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը մենամարտի առաջի 20 վայրկյանների ընթացքում գրանցել է ջախջախիչ հաղթանակ։
Նաիր Մելիքյանի մրցակիցը եղել է Իրանի հանրապետության մարզիկ Ալի Ռեզանը, ով չի դիմացել նրա բռունցքի հարվածին, չնայած այն հանգամանքին, որ մինչ այս նա ոչ մի պարտություն չէր ունեցել։
Նաիր Մելիքյանը հանդես է եկել 75 կգ քաշային կարգում։
Մենամարտը բաղկացած է եղել 5 ռաունդից։ Առաջին ռաունդի 20 վայրկյանից հետո չեմպիոնական գոտին արդեն Նաիրինն էր։
Նաիր Մելիքյանը «Մարտեր առանց կանոնների» սպորտաձեւում գրանցել է թվով 8-րդ հաղթանակը, չունենալով ոչ մի պարտություն։