Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 569 դեպքից 207-ը կապված է Աջարիայի, 168-ը՝ Թբիլիսիի, իսկ 117-ը՝ Իմերեթիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են հետևյալ շրջաններում.
«Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 207 նոր դեպք: Թբիլիսիում դեպքերի կտրուկ աճ չի դիտվում: Այստեղ ունենք 168 վարակակիր, Իմերեթիում՝ 117, Քվեմո Քարթլիում՝ 7 նոր դեպք, Շիդա Քարթլիում՝ 25, Կախեթիում՝ 5, Մցխեթա-Մթիանեթիում՝ 5, Գուրիայում՝ 8, Սամցխե-Ջավախքում՝ 3»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: