Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղում հուլիսի 21-22-ին կայացել է ֆուտբոլի հուշամրցաշար ի հիշատակ գյուղի բնակիչ Գրիշա Պարոնյանի։
Գրիշա Պարոնյանը գյուղի դպրոցում է աշխատել: Նրա սիրած սպորտաձևը ֆուտբոլն է եղել, այդ պատճառով էլ արդեն երրորդ տարին է կազմակերպվում է այս հուշամրցաշարը։
Մրցաշարը իրականացվում է Գրիշա Պարոնյանի որդու՝ Արարատ Պարոնյանի ֆինանսական աջակցությամբ։ Կազմակերպչական գործերով զբաղվել է Ախալքալաքի սպորտ դպրոցի գյուղի մարզիչ՝ Սարգիս Մարգարյանը։
Մրցաշարին մասնակցել են 10 գյուղերի ֆուտբոլային թիմեր։
Եզրափակչում հաղթանակի համար մրցել են երեք՝ Արագվա, Մաջադիա և Չամդուրա գյուղերի թիմերը։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արագվայի թիմը, երկրորդը՝ Մաջադիայի, իսկ երրորդ հորիզոնականը հասել է Չամդուրա գյուղի թիմին։
Գայանե Ակոջյան