Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Ախալքալաքի մարզահամալիրի սան Գոռ Այվազյանը դուրս է եկել եզրափակիչ փուլ: Իսկ վաղը նա կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար:
Բռնցքամարտի Եվրոպայի դպրոցականների միջև առաջնությունն առաջին անգամ է անցկացվում Վրաստանում, որտեղ Ախալքալաքը պատվով ներկայացնում է Գոռ Այվազյանը:
Ասյօր, Թբիլիսիում Գոռ Այվազյանը հաղթելով ուկրաինացուն հայտնվել է եզրափակչում: Նա հանդես է գալիս 41,5 կգ քաշային կարգում: Գոռի մարզիչը Գագիկ Էլիզբարյանն է: