Ախալքալաքի մարզահամալիրի սաները Բաթումիում անցկացված կարատեի բաց առաջնությունից վերադարձել են հաղթանակներով։
Մեր մարզիկները ծովափնյա Բաթումից վերադարձել են հաղթանակով, 1 ոսկի և 2 արծաթե մեդալներով։
Առաջին հորիզոնականը գրավել է Աշոտ Միրանյանը, երրորդ հորիզոնականները՝ Հայկ Եփրիկյանն ու Լևոն Առաքելյանը։
Նշենք, որ Ախալքալաքի մարզահամալիրի կյոկուշինկայի կարատեի մարզիկները, մարզիչ Պողոս Չիվչյանի գլխավորությամբ հունիսի 10-ին մասնակցեցին Աջարիայի կարատեի բաց առաջնությանը։
Գայանե Ակոջյան