Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 3 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 489:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 55 նոր դեպք։ Այս դեպքերից 13-ը գրանցվել է Ասպինձայում, 13-ը՝ Ադիգենում, 14-ը՝ Ախալցիխեում, 10-ը՝ Բորժոմիում, 3-ը՝ Ախալքալաքում և 2-ը Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 460 անձ։ Ախալցիխեում՝ 558, Բորժոմիում՝ 286, Ադիգենում՝ 274, Ասպինձայում՝ 139, Ախալքալաքում՝ 131 և Նինոծմինդայում՝ 72:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 272 մարդ, որից 72-ը՝ Ախալցիխեում, 200-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում մահացել է երկու մարդ, մեկը՝ Ադիգենի մունիցիպալիտետից և երկրորդը՝ Բորժոմի մունիցիպալիտետից: Նոյեմբերի 19-ի տվյալներով առողջացել է 15 անձ։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 303, իսկ մահացածներինը՝ 16-ը: