Կորոնավարակի սկսվելուն պես Վրաստանի սահմանը հատելիս պարտադիր դարձավ PCR թեստ ներկայացնելը, ինչպես Վրաստանի այնպես էլ այլ երկրի քաղաքացիների համար։

Այսպիսով, ո՞ր երկրի քաղաքացիները պետք է ներկայացնեն թեստ Վրաստանի ցամաքային սահամնները հատելիս։

Եթե Վրաստանի քաղաքացին պատվաստվել է Վրաստանում, ապա երկիր մուտք գործելիս պետք է ներկայացնի միայն պատվաստումը հաստատող փաստաթուղթ, PCR թեստի բացասական արդյունք ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Եթե Վրաստանի քաղաքացին պատվաստվել է այլ երկրում, ապա երկիր մուտք գործելիս սահմանին պետք է ներկայացնի PCR թեստի բացասական պատասխան։

Եթե երկրի մուտք գործող անձը երկքաղաքացի է, ունի՝ և Վրաստանի, և այլ երկրի քաղաքացիություն, այլ երկրում պատվաստվելիս չի ներկայացրել վրացական անձնագիրը, բայց Վրաստան է մուտք գործում վրացական անձնագրով, ապա պարտադիր պետք է PCR թեստ ներկայացնի, քանի որ այլ երկրում պատվաստվելու փաստը Վրաստանի սահմանին տեսանելի չէ։

Եթե այլ երկրի քաղաքացին պատվաստված է երկու դեղաչափով, ապա Վրաստան մուտք գործելիս պետք է ներկայացնի PCR թեստի բացասական պատասխան:

Իսկ, եթե այլ երկրի քաղաքացին մուտք է գործում Վրաստան և պատվաստված չէ, ապա սահմանին պարտադիր պետք է ներկայացնի PCR թեստ, ինչպես նաև 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ պետք է հանձնի Վրաստանի տարածքում։

Պատվաստված քաղաքացին օդային ճանապարհով արտասահմանից Վրաստան մուտք գործելիս՝

PCR թեստ հանձնելու կարիք չկա, ինչպես նաև նախապես գրանցում չի պահանջվում եթե.

  • Այլ երկրի քաղաքացին Վրաստան մուտք գործելիս, եթե պատվաստված է ցանկացած պատվաստանյութի երկու դեղաչափով և Johnson&Johnson-ի մեկ դեղաչափով
  • վերջին 100 օրվա ընթացքում կորոնավարակով հիվանդացած լինելու (PCR թեստի դրական պատասխանով) և ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակային պայմանում թույլտվություն ստացած ցանկացած պատվաստանյութով մեկ չափաբաժնով պատվաստվելը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում (վարակման և պատվաստումների հաջորդականությունը նշանակություն չունի, պատվաստումից առնվազն 14 օր պետք է անցած լինի):

Յուրաքանչյուր երկրի քաղաքացի Վրաստան մուտք գործելիս, եթե պատվաստված չէ, անպայման պետք է ներկայացնի PCR թեստ, ևս մեկ PCR թեստ պետք է հանձնի Վրաստան մուտք գործելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, իսկ Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել ինքնամեկուսացման իրավունիքց և թեստ չհանձնել։

Մինչև 10 տարեկան երեխաները (անկախ քաղաքացիությունից) ազատվում են Վրաստան այցի ընթացքում PCR թեստ ներկայացնելու պարտավորությունից։

Այլ քաղաքացիների Վրաստան մուտք գործելու պայմաններն հրապարակված է Վրասատանի արտաքին գործերի նախարարության կայքէջում: