Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 346 513-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 010 դեպք կա, այլ պատճառով՝ 1 514։
Ապաքինվել է ևս 83 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333 200 է։ Փաստացի բուժվողների թիվը 3 789 է։
Ընդհանուր առմամբ 2 620 189 թեստ է արվել, մեկ օրում` 6 134։