Նինոծմինդայի մունիցիպալիտետում նոյեմբերին սկսվելու է հանրային դպրոցներում հակասեպտիկների և սանհանգույցների կառուցման երկրորդ փուլը: Ցանկում ընդգրկված է 8 դպրոց: Ընդհանուր գումարը 549 123 լարի է:
Նինոծմինդայի մունիցիպալիտետը նոյեմբերի 10-ից 21-ը մունիցիպալիտետի 8 դպրոցներում սանհանգույցների կառուցման համար հայտարարել է 4 տենդեր: Այս պահին շարունակվում է դիմումների ընդունման ընթացքը: Որպեսզի պարզենք, թե արդյոք շինարարները կհասցնեն ավարտել աշխատանքները մինչև առաջին ձյունը, որը շատ չի ուշանա, և որքանով է արդարացված ձմռան նախօրեին սանհանգույցներ կառուցելը, մենք զանգահարեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին:
«Մենք վաղուց վերջացրել ենք մեր հիմնական լիմիտը, 9 դպրոցում կառուցել ենք սանհանգույցներ, իսկ սա լրացուցիչ է, մենք լրացուցիչ ֆինանսավորում ենք ստացել, դրա համար էլ հայտարարեցինք հիմա: Մենք պայմանավորվել ենք, որ եթե չհասցնեն ավարտել, հաջորդ տարի կշարունակեն աշխատանքը», – JNEWS- ի հետ հեռախոսազրույցում պարզաբանեց Անիվարդ Մոսոյանը:
Լրացուցիչ ֆինանսավորումը, ըստ Անիվարդ Մոսոյանի, Նինոծմինդայի մունիցիպալիտետը ստացել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից:
Այս պահի դրությամբ, սանհանգույցներ (զուգարաններ) կառուցելու համար տենդերները հայտարարվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի հետևյալ դպրոցներում.
Կաթնատու գյուղի դպրոց – 66 789 լարի,
Փոքր Խանչալիի դպրոց – 79 915 լարի,
Սաղամո գյուղի դպրոց – 93 608 լարի,
Գանձա գյուղի դպրոց 62 606 լարի,
Տամբովկա գյուղի դպրոց 58 593 լարի,
Ռոդիոնովկա գյուղի դպրոց 51 170 լարի,
Եֆրեմովկա գյուղի դպրոց 53 873 լարի,
Սամեբա գյուղի դպրոց 82 569 լարի: