Այսօր, հունիսի 1-ին նշվեց Սանոսյանների կողմից հիմնադրված Սաթխա գյուղի օրը։ 1918 թվականին թուրքերի դեմ կռիվ մղած և իրենց հայրենի Ջավախքն ու գյուղն պաշտպանած ժողովուրդը հպարտությամբ է հարգում զոհերի հիշատակը։

Սանոսյան Արտյուշը իր որդիների Արամի, Հայկի և Տիգրանի հետ 15 տարի առաջ հիմնադրել են այս տոնը և ամեն տարի սաթխացիները մեծ շուքով են նշում իրենց գյուղի օրը։ Գյուղում ուրախությունը, խնդությունն ու հպարտությունը միախառնվել էր։

Սաթխայում նաև հուշարձան են տեղադրել գյուղում հերոսամարտի զոհերի հիշատակին։

hushardzan satxa

parq Vrastanin

Գյուղում հավաքվել էին ինչպես սաթխացիները, այնպես էլ հարևան գյուղերից, Նինոծմինդայից և Ախալքալաքից։ Ներկա էին նաև պաշտոնյաներ և հոգևորականներ Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի գլխավորությամբ։

hyurer satxa

Satxa11

duxov satxa

«Սաթխացիները պայքարել են թուրքերի դեմ, 1600 զոհ են տվել, մեր զոհերի հիշատակը մենք կհարգենք մինչև մահ ու գերեզման, կփոխանցենք մեր սերունդներին», – ասաց գյուղի լիազոր Գալուստ Պալոյանը։

Այս տարի 100-ամյակի կապակցությամբ այլ երկրներ ապրող սաթխացիները եկել են իրենց գյուղացիների հետ տոնելու գյուղի տոնը։

«1918 թ.-ին թուրքերի արշավանքն էր, նրանք հոծաբար հարձակվեցին համայն Ջավախքի վրա, Ախալցիխեից, Դամալայից հասան մինչև Գումբուրդո և Սաթխա։ Ռազմաճակատի գծի վրա թուրքերը իրենց վայրաբարո կեցվածքով, ջարդեցին, մորթեցին, ոչնչացրին և այդ արշավը խաղաղ բնակչության դեմ էր։ Սաթխա գյուղի բնակիչները պայքար են մղել և կասեցրել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Թբիլիսի», – ասաց Նինոծմինդայի շրջանի մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանման և երիտասարդության հարցերով ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը։

Պատերազմական վիճակում գտնվող Սաթխայի տղամարդիկ որոշել են գյուղից մի քայլ անգամ չանել, քանի դեռ վերջին կինը, վերջին ծերունին և վերջին երեխան չի հեռացել գյուղից։ Հունիսի 1-ին կռիվը դադարել է և հետզհետե գյուղի բնակիչները հետ են վերադարձել, և գյուղը, որը ունեցել է 3400 բնակիչ, մնացել է ընդամենը 1000 բնակիչ։

Satxa7

Հերոսամարտի մասին հետագայում գյուղի մանկավարժ, այժմ պատմագիտության դոցենտ Արտյուշ Սանոսյանը, նրա գործընկեր Ալբերտ Իսոյանի հետ գիրք են գրել։

Այս տարի գյուղի տոնը ստացել է Վրաստանի ժողովրդական տոնի կարգավիճակ, ինչի համար էլ գյուղացիները շնորհակալագիր հանձնեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին, Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանին և Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին։

shnorhakalgi8

Գյուղում ելույթ ունեցան Ախալքալաքի և Նինոծմինդայի տարբեր համույթներ, տարբեր համարներով։ Ինչպես նաև անցկացվեցին ցուցադրական տարբեր սպորտային մրցումներ:

Satxa10

Satxa9

Տոնակատարությանը կազմակերպվել էր նաև գյուղի պատմությունը խորհրդանշող ցուցահանդես։

cucadrutyun

Satxa5

Սաթխայի տոնակատարությանը ներկա էին նաև տարբեր վայրերի առևտրականներ: Խորովածի բույրը պատել էր ամբողջ գյուղը, որը պատրաստում էին հյուրերի համար։

Satxa3

Satxa2

Satxa6

Գայանե Ակոջյան
Քրիստինե Մարաբյան