Այսօր, սեպտոմբերի 21-ին Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին բեռնատար մեքենա է կողաշրջվել։ Կողաշրջման պատճառ է հանդիսացել ճանապարհաեզրերի բարձրությունը։

bernatar avtovar

Նորակառույց ճանապարհը բարձր է և եզրերը կտրուկ, այդ իսկ պատճառով էլ վերջին շրջանում, գրեթե ամեն օր նմանատիպ վթար է լինում:

Կողաշրջված բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նինոծմինդայի հիվանդանոց։

Հիշեցնենք, որ այս ճանապարհահատվածը օգտագործման է հանձնվել օգոստոսի վերջերին։

avtovtar