Այսօր՝ փետրվարի 21-ին, Թբիլիսիի ժամանակով 16:17-ին, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 (ML) մագնիտուդ։

Վերջին շաբաթում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախքում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում։