Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 10:00-ից 15:00 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի՝ Տամբովկա, Ռադինովկա, Վլադիմիրովկա և Գանձա գյուղերը կհոսանքազրկվեն:
Ինչպես նաև, ժամը 11:30-ից մինչև 16:00-ն հոսանք չի լինի Ախալքալաքում:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: